Էրդողանն Արցախում կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը:
Այս մասին Haber Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Ղարաբաղի «ազատագրված տարածքների» (չակերտները՝ Խմբ.) վերականգնման աշխատանքներն ընթանում են: Եթե տեսնեք մեկ տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները, հպարտ կլինեք: Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը մոտենում է ավարտին, այն շուտով կբացվի: Բացման արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է Քալընը:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



