Էկվադորի բանտում բախումների հետևանքով զոհվել է 116 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷկվադորի արևմտյան Գուայակիլ քաղաքի բանտում բախումների հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել, 80-ը` վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության նախագահ Գիլյերմո Լասոյի հայտարարությանը:
«Սա շատ ողբերգական իրադարձություն է: Այս պահին հայտնի է 116 զոհվածի և մոտ 80 վիրավորի մասին: Նրանք բոլորը կալանավորներ են», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Լասոյի խոսքով՝ նա հրամանագիր է ստորագրել երկրի քրեակատարողական համակարգում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու և բռնության նոր դրվագներ կանխելու նպատակով»:
Ըստ իշխանությունների՝ փոխհրաձգության պատճառը տարբեր խմբավորումների ներկայացուցիչների միջև հակամարտությունն էր: Բանտում իրավիճակը վերահսկողության տակ է առնվել:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



