Վարակակիրների թիվն՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1022 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 261 697-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5319 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1209 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 21 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6528-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 650 է, ընդհանուր առողջացածներինը՝ 241 841, փաստացի բուժվողներինը՝ 13 328: Մեկ օրում արվել է 6402 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 712 685 թեստավորում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



