Ողբերգական վթար Շիրակում. 20-ամյա երիտասարդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 20-ամյա Թելման Իսկանդարյանն էր, իսկ վիրավորը՝ նրա հորեղբոր որդին՝ Ռուբեն Իսկանդարյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



