Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏՖինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտեցին Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի աղջիկները: Հայաստանը ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը: Հայ մարզուհին գերազանց հանդես եկավ և հերթական ոսկե մեդալը բերեց մեր հավաքականին:
Երկամարտի 216կգ (95+121) արդյունքով Լիանան դարձավ Եվրոպայի չեմպիոն, 3 կգ-ով շրջանցելով թուրք մարզուհի Սարա Ենիգունին: Լիանան նաև նվաճեց մեկական փոքր ոսկե և արծաթե մեդալներ:
Սա 5-րդ չեմպիոնական ոսկին էր մեր հավաքականի համար:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



