«Հրապարակ».Համայնքների խոշորացումից առաջ համայնքապետերը որոշել են խորամանկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀամայնքների խոշորացումից առաջ համայնքապետերը որոշել են խորամանկել եւ համայնքից պոկել ինչ հնարավոր է։ Որոշ գյուղապետեր, իմանալով, որ իրենց գյուղերն այլեւս ինքնուրույն վարչական միավոր չեն լինելու, եւ իրենք էլ ինքնուրույն որոշումներ կայացնող համայնքապետեր չեն լինելու, որոշել են մինչեւ ընտրություններն օտարել համայնքային ազատ հողերը, տարածքները։ Դրանք, ճիշտ է, ավագանու նիստերով հաստատվում են, բայց օտարվում են հիմնականում համայնքապետերի մտերիմներին։
Արդեն կան նմանատիպ փորձեր, ուստի տարածքային կառավարման նախարարությունը ներքին կարգով հրահանգ է իջեցրել Կադաստրի կոմիտեին, որ մինչեւ ՏԻՄ ընտրությունները դադարեցնեն համայնքային նշանակության հողերի օտարման գործարքների գրանցումը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



