Հայկոյի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոյին (Հայկ Հակոբյան): Հարազատները, ընկերները, գործընկերներն ու հազարավոր երկրպագուները Արամ Խաչատրյան համերգասրահում են, որտեղ արտիստի երգերի հնչյունների ներքո ու ծափահարություններով ճանապարհում են նրան Վերեւ՝ ինչպես վերնագրված է երգչի սիրված երգերից մեկը:
Արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով: Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: ՀՀ վաստակավոր արտիստի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



