Վարակակիրների թիվն՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 263 783-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 5354 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1212 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 16 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6566-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 772 է, ընդհանուր առողջացածներինը՝ 243 341, փաստացի բուժվողներինը՝ 13 876: Մեկ օրում արվել է 9656 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 733 726 թեստավորում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



