Ռուսաստանում հուլիսի 16-ից COVID-19-ով վարակի դեպքերի առավելագույն թիվն է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 25 219-ով՝ կազմելով 7 560 767, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բացարձակ արտահայտությամբ՝ դեպքերի թվի աճը հուլիսի 16-ից դարձել է առավելագույնը: Հարաբերական արտահայտությամբ այն կազմել է 0,33%:
Բուժում ստացողների թիվը տվյալ պահին հասնում է 641 165-ի:
Օրական ապաքինվածների թիվն ավելացել է 17 852-ով՝ կազմելով 6 710 574: Դուրս գրված պացիենտների մասնաբաժինը կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտ 88,8%-ը:
Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվն ավելացել է օրական 886-ով՝ նախորդ օրվա 887-ի դիմաց՝ հասնելով 209 028-ի: Պայմանական մահացությունը (վերջնականը կարող է որոշվել միայն համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,76% մակարդակի վրա, վկայում են շտաբի տվյալները:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



