ԱՀԿ-ում Sputnik V-ի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացված են. ՌԴ առողջապահության նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ) Sputnik V պատվաստանյութի ճանաչման ճանապարհին բոլոր խոչընդոտները հանվել են՝ տեղեկացնում է РБК-ն:
Նա հայտնել է, որ պատվաստանյութի գրանցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին լսելի է:
«Ընկերությունը, որն զբաղվում է ԱՀԿ հարթակում պատվաստանյութի գրանցմամբ, պետք է ստորագրի և տրամադրի լրացուցիչ փաստաթղթեր: Այս ամենը վարչական ընթացակարգ է»,- ասել է Մուրաշկոն:
Այժմ Ռուսաստանում COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ է գրանցված, որոնցից առաջինը Sputnik V-ն է: Այն հաստատվել է աշխարհի 70 երկրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



