Արշավախումբը բարձրացել է Նորավանքի մոտակա սարը և չի կարողանում կողմնորոշվել տեղանքում ու իջնել. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս անդամից բաղկացած արշավախումբը բարձրացել է Նորավանք վանական համալիրի մոտակա սարը և մթության պատճառով չի կարողանում կողմնորոշվել տեղանքում և իջնել սարից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները արշավախմբի անդամներին իջեցրել և ուղեկցել են դեպի ավտոմեքենան։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



