Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում:
Ինչպես հայտնում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ Թբիլիսիում եռակողմ հանդիպում է նախատեսվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև:
1
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
2
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
3
Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը



