«Եթե մեր դեմ որևէ սադրանք լինի, հայտարարություն կամ գործողություն, մենք կջարդենք ձեր գլուխը». Ալիևը դարձյալ հանդես է եկել սպառնալից հայտարարությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա է գտնվել Մարտակերտի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքում դրոշի բարձրացման արարողությանը, որի ժամանակ ելույթ ունենալով Հայաստանին կոչ է արել հրաժարվել վրեժի փորձերից:
«Դիմում եմ նրանց Հայաստանում, ովքեր ապրում են վրեժխնդրության զգացմունքներով: Երկաթյա բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի անհետացել: Մի նյարդայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ձեզ լավ պահեք, կկարողանաք հանգիստ ապրել: Իսկ եթե մեր դեմ կրկին որևէ սադրանք լինի, հայտարարություն կամ գործողություն, մենք կջարդենք ձեր գլուխը՝ ոչ ոքի չնայելով: Ոչ ոք չի կարողանա ձեզ պաշտպանել»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը ելույթ ունենալով Թարթառի շրջանի Մատաղիս գյուղում:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



