Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ
ՍՊՈՐՏՀայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի վերջին տուրում:
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, Արոնյանը հաղթեց առաջին և երկրորդ պարտիաներում, իսկ երրորդում ոչ ոքի խաղաց: Այսպիսով, հայ գրոսմայստերը վաղաժամ հաղթանակ տարավ 2,5:0,5 հաշվով: Վերջին տուրի մյուս մենամարտերը դեռ շարունակվում են: Դրանց ավարտից հետո միայն պարզ կլինի հայազգի շախմատիստի գրաված տեղը։
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում խաղում են արագ շախմատի չորս պարտիաներից բաղկացած մրցախաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է լրացուցիչ ցուցանիշներով։
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմեւը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: