Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ծնկների վրա բանակցելը հարմար չէ». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի: Պարտության քաղաքական և ռազմական պատճառների վերաբերյալ տարաբնույթ հարցերին որևէ խելամիտ պատասխան չի հնչում: Երկիրը շարունակում են ղեկավարել պարտված իշխանությունները, օր օրի ահագնանում է սոցիալական ճգնաժամը, տարածաշրջանում՝ մեր երկրի շուրջբոլորը տարաբնույթ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց միայն որպես դիտորդ ենք հետևում: Շատ է խոսվել է այն մասին, որ Ադրբեջանը հենց լայնամասշտաբ պատերազմի ճանապարհով է փորձելու լուծել Արցախի հարցը: Այս պատերազմի ավարտից հետո հաճախ է հարց բարձրացվել՝ այն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրված: Նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջինը հենց այս հարցին անդրադարձավ:

«Յուրաքանչյուր պետություն, մինչև պատերազմ սկսելու որոշում կայացնելը, անում է վերլուծություններ, առաջին հերթին համադրում է իր զինված ուժերի հնարավորությունը հակառակորդի զինված ուժերի հետ, փորձում գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը՝ արդյո՞ք այն ունակ է կոնսոլիդացնել իր հասարակությանը, փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները՝ արդյո՞ք նա ունակ է կառավարել պատերազմը, ինչպե՞ս իրենց կպահեն հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորումները, որոնց կազմում է գտնվում այդ երկիրը: Սա դասական վերլուծություն է, և երբ այդ փաստերը տվյալ երկրի համար բարենպաստ ձևով համընկնում են, որոշում է կայացվում պատերազմ սկսել: Սա պետական կառավարման այբուբեն է»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

Քանի-քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ բանակցությունների ընթացքի մասին, ասել՝ «ես բանակցությունները սկսել եմ իմ՝ զրոյական կետից», քանի անգամ են քաղաքական ամենատարբեր գործիչներ և վերլուծաբաններ հայտարարել, թե բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, և սա որևէ լավ բանի չի հանգեցնելու: Արդյո՞ք 2018 թ.-ից Հայաստանի իշխանություններն իրենք պարարտ հող չնախապատրաստեցին այս պատերազմի համար:

«Երեք տարում իրարամերժ մոտեցումներով փակուղի ենք մտցրել գործընթացը, առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ, կարծիք է ձևավորվել, որ շուստրիության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից, վարկաբեկել ենք բանակը տարբեր քրեական գործերով, հասարակությանը բաժանել ենք սևերի ու սպիտակների, ցույց տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ կառավարություն է գործում Հայաստանում, ինչպես նաև փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ: Արդյունքում՝ Ադրբեջանը, գնահատելով սա, հասկացավ, որ ավելի բարենպաստ իրավիճակ իրենք չեն ունենալու»,-շեշտում է Ռոբերտ Քոչարյանը: Իսկ արդյո՞ք Հայաստանը, մասնավորապես համապատասխան գերատեսչությունները չէին կանխատեսում հնարավոր պատերազմ այն դեպքում, երբ այդ մասին խոսում էին ռազմական փորձագետները, քաղաքական գործիչները, անգամ հասարակության որոշ հատվածը, չէ՞ որ հայտնի ճշմարտություն կա՝ «պատից կախված հրացանը մի օր կրակելու է»:

Իսկ ինչո՞ւ մեր իշխանությունները չկանխատեսեցին այս պատերազմը, և ամենակարևորը՝ ինչո՞ւ, ի վերջո, այսքան ցավալի պարտություն կրեցինք: Մեկ տարի անց ականատես ենք լինում, որ քաղաքական իշխանությունը որպես մեղավոր կարգում է զինված ուժերին, ժողովրդին, «նախկիններին», և առհասարակ, գործում է հայտնի թեզը՝ մեղավոր են բոլորը, բացի իրենցից: Ի՞նչ է, բանա՞կն է մեղավոր պարտության մեջ: «Պատերազմում են պետությունները, ոչ թե բանակները, պետությունն է մոբիլիզացնում ամբողջ հնարավորությունները պատերազմում հաղթելու համար: Հենց դա է պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է գլխավոր գերագույն հրամանատար: Ըստ էության, Հայաստանում դա չարվեց:

Պատերազմին առնչվող հարցերը շատ են ու բազմազան, միակ հարցը, որին, ըստ էության, իշխանությունները պատասխան են տվել, այն է, թե ինչու պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին՝«որ մեզ դավաճան չհամարեն»»,-ասում է երկրորդ նախագահը: Այս մտքից հետո միայն մեկ հարց ես ուզում տալ իշխանություններին՝ իսկ քանի՞ զոհ ենք ունեցել հոկտեմբերի 7-ից հետո, որքա՞ն տարածք ենք կորցրել Արցախում: Պատերազմի թեման ամփոփելով՝ Ռ. Քոչարյանն ասում է. «Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության»: Զինադադար կնքած Հայաստանն այսօր էլ նստած է վառոդի տակառի վրա՝ մեր շուրջ իրադարձություններ են ծավալվում առանց մեր մասնակցության, մեր սահմանները հսկում են ռուս խաղաղապահները, որոնք, ասենք, երեքուկես տարի հետո կարող են հեռանալ, դե, իսկ մենք դիտորդի դերում ենք:

«Մեր տարածաշրջանում լուրջ գործընթացներ են ընթանում: Հայաստանը դադարել է որպես գործոն գոյություն ունենալ Հարավային Կովկասում, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը: Եվ բնական է, որ այս ամենը Ռուսաստանը հաշվի է առնելու իր քաղաքականության մեջ մեր տարածաշրջանում: Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարությունն աճել է, և Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ: Այս համատեքստում մեկ բան էլ հավելեմ. խոսում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին: Հարց է առաջանում՝ լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելիս: Զավեշտալին այն է, որ այսօր դու ոչ թե բանակցային սեղանի շուրջ ես, այլ բանակցային սեղանի վրա: Քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության:

Ծնկների վրա բանակցելը հարմար չէ, բացի դա, չես կարող բանակցել մի մարդու հետ, որն ուղղակի ծաղրում է քեզ: Փոփոխված այս իրավիճակում պետք է արհեստավարժ բանակցող կողմ, հավատ, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, Հայաստանը պետք է մտնի պրոցեսի մեջ և իր վրա պատասխանատվություն վերցնի: Բայց այս հանգամանքներից որևէ մեկն այսօր չկա: Եթե այսպես շարունակվի, որևէ հույս էլ չկա»,-ընդգծում է նախագահը: Իսկ ի՞նչ անել, թողնել որպեսզի պետությունը վերջնականապես կործանվի՞: Ի վերջո, Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, որոնք վստահ են, որ իրական փոփոխություններ կլինեն միայն այն դեպքում, երբ մեր երկրում իշխանափոխություն լինի: Նրանք իրենց կամքն արտահայտեցին խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ: «Իհարկե կարելի է ինչ-որ բան փոխել: Այս մարդիկ պետք է գնան: «Իզմեր» չունեցող իշխանությունն ամեն ինչ անելու է սեփական իշխանությունը պահելու համար: «Իզմերի» պակասության անբարոյականությունը հենց սրա մեջ է, որ քեզ չես կապում որևէ սկզբունքների հետ:

Սկզբունքը աթոռը պահելն է: Չենք համակերպվելու այս իրավիճակի հետ: Պայքարելու ենք: Ծավալելու ենք նաև փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել նաև ժողովրդի հետ: Դու չես կարող փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավման: Սա մի պրոցես է, որը պետք է գեներացնենք, եթե չկարողանանք դա անել, ուրեմն, նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ էլ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է: Մեր նպատակը իշխանափոխությունն է, այս մարդկանց տուն կամ մեկ ուրիշ տեղ ուղարկելն է, և դրա համար պայքարելու ենք մեր բոլոր հանրավորություններով:

Շատ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, հետո դադար, և հետո նոր բողոքի գեներացման պրոցես է սկսվում: Հիմա այդ փուլի մեջ ենք: Եթե բնակչության ինչ-որ տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար, ապա ոչ մի իշխանություն չի դիմանա: Խոսքը զանգվածային պայքարի մասին է: Առաջին պահանջն, այո՛, իշխանափոխությունն է, այս երկրի չարիքն այդտեղ է գտնվում»,-շեշտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել