Հայտնի է` երբ վերականգնվի Ֆեյսբուքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖեյսբուքում խնդիրը լուծելու համար կպահանջվի 5 ժամ: Ընկերությունը, սակայն, վստահեցրել է, որ հիմնական ֆունկցիոնալությունը կվերականգնվի ավելի վաղ, հաղորդում է Readovka-ն:
Թվային հսկայի խափանումների ֆոնին ՏՏ խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը փլուզվել են, իսկ ինքը՝ Մարկ Ցուկերբերգը, արդեն կորցրել է 6,6 միլիարդ դոլար և Forbes-ի ցուցակում իջել է 6-րդ տեղը:
Նշենք, որ սոցիալական հարթակներից մեկի անանուն աշխատակիցը The New York Times-ի լրագրողին հայտնել է, որ դժվար թե Facebook-ի, WhatsApp-ի և Instagram-ի խափանումների պատճառը լինի հաքերային հարձակումը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում և վաճառվում են հայտնի հաքերային կայքում:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է` ամբողջ աշխարհում Facebook, Instagram եւ WhatsApp հավելվածների աշխատանքում խնդիրներ են նկատվում: