Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սարգսյան-Ալիեւ հանդիպումից «հայկական կողմը ստացավ առավելագույնը». մի քանի ծանր հարված Բաքվին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի հետ:

Պարոն Շահնազարյան, ինչպիսի՞ ամրագրումներ կարող ենք կատարել դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից՝ նկատի ունենալով, որ ի սկզբանե էլ կարծես մեծ լավատեսություն չկար բուն ԼՂ հարցի բանակցային գործընթացի առաջընթացի առումով, սակայն ակնկալվում էր, որ գոնե սահմանային լարվածության հետաքննման մեխանիզմների շուրջ կլինի որոշակի առաջընթաց:

Հանդիպումը ճիշտ հասկանալու համար ես այն կբաժանեի 3 փուլի՝ մինչ հանդիպում, բուն հանդիպում եւ հանդիպումից հետո:

Մինչ հանդիպում. մի քանի իրադարձություններ, որոնք ուղղակիորեն ազդում էին հանդիպման օրակարգի եւ ընթացքի վրա: Մինչ այդ Միացյալ Նահանգների Կոնգրեսում 2 կոնգրեսականների՝ Ռոյսի եւ Էնգելի նախաձեռնությամբ շրջանառության մեջ էր դրվել մի փաստաթուղթ, որը հետագայում 80 կոնգրեսականներ ստորագրեցին, որի կետերը հետեւյալն էին. կապված ԼՂ հակամարտության շփման գծի հետ՝ պետք է դիպուկահարները հեռացվեն, պետք է համապատասխան տեխնիկական սարքավորումներով վերահսկողություն սահմանվի շփման գծի վրա, եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է էապես համալրվի, ինչը, իհարկե, շատ լուրջ անհանգստություն է պատճառում Ադրբեջանին:

Երկրորդ՝ ինչ տեղի ունեցավ դրանից հետո. Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի օրը նշվեց ԱՄՆ Կոնգրեսում, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ԱՄՆ կոնգրեսականների հետ, բայց ամենակարեւորն այն էր, որ հանդիպում տեղի ունեցավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահող Ջեյմս Ուորլիքի հետ: Ադրբեջանը բարձրացրեց մեծ աղմուկ, ըստ էության ասվեց, որ Ուորլիքը պետք է շուտով հեռացվի, ինչը անմիջապես պաշտոնապես հերքվեց Միացյալ Նահանգների կողմից: Շատ հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Ջեյմս Ուորլիքը հարցազրույց տվեց ադրբեջանական մամուլին, որտեղ հայտնվեց մի շատ կարեւոր նոր տարր. Ուորլիքը խոսեց կարգավորման սկզբունքների՝ ուժի չկիրառման սկզբունքի մասին՝ չանդրադառնալով ոչ ինքնորոշմանը, ոչ տարածքային ամբողջականությանը, եւ դրան ավելացրեց ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, որը Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի մեկ այլ սկզբունք է: Դա, ըստ էության, շատ լուրջ նախազգուշացում էր Բաքվին:

Այս ֆոնին դրանից հետո Ադրբեջանը սկսում է հանդիպումից առաջ հասկանալ, որ այն չի ընթանալու իրեն ցանկալի սցենարով, որ այդ հանդիպման հիմնական հարցը լինելու է շփման գծի վիճակը եւ  վերահսկման մեխանիզմների ստեղծումը, այսինքն՝ դա բացարձակապես չի համապատասխանում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, եւ լարվածությունը մեծացնում է շփման գծի վրա: Ես վստահ եմ՝ շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանը նույնիսկ հանդիպման օրը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել շփման գծում, Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում անցկացնում է  խորհրդակցություն, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնում է Ղարաբաղ: Սա շատ հստակ ուղերձ էր Իլհամ Ալիեւին, որ մենք գիտենք՝ դու ինչեր ես ծրագրում (մինչ այդ հայտնվեց տեղեկատվություն, որ Ադրբեջանը իր զրահատեխնիկան, մասնավորապես՝ տանկերը մոտեցրել է առաջնագծին), այսինքն՝ սա հստակ եւ բաց մեսիջ էր, որ մենք պատրաստ ենք: Սա այն մթնոլորտն էր, որն արդեն ինքնին շատ մեծ ճնշում էր Ալիեւի վրա, որովհետեւ թե օրակարգը, թե թեման, մեղմ ասած, բացարձակապես նրա սրտով չէին:

Շատ կարեւոր եմ համարում, որ տեղի է ունեցել առանձնազրույց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ, որից հետո Ալիեւը հեռացել է, իսկ Սարգսյանը շարունակել է շփվել եռանախագահների եւ Կասպրշիկի հետ: Կարծում եմ, որ, այո՛, հիմնական խնդիրը եղել է շփման գծի վերահսկման մեխանիզմների հաստատման հարցը: Եռանախագահողների այս քաղաքականությունը, ես կարծում եմ, չափազանց արդյունավետ է, որովհետեւ այժմ կարգավորման մասին խոսելը իրատեսական չէ աշխարհաքաղաքական այս իրավիճակում:

Երկրորդ՝ եռանախագահողների հայտարարության մեջ նույնպես առաջին կետով ամրագրված էր շփման գծի հարցը (սա ասելով՝ ես նկատի ունեմ նաեւ Ադրբեջան-Հայաստան սահմանում տիրող իրավիճակը): Այնուհետեւ խոսվել է կարգավորման մասին, եւ արձանագրվել են այդ տարաձայնությունները: Դրանից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է հայտարարություն անում եւ մեկ անգամ եւս ամրագրում, որ Հայաստանն իր համաձայնությունը տվել է, այսպես կոչված, նորացված սկզբունքներին, այսինքն՝ 3 սկզբունքներին եւ 6 տարրերին:

Ես կարծում եմ, որ վերադառնալուց հետո Ալիեւը հասկանում է, որ բավական բարդ իրավիճակում է հայտնվել, արդեն փակուղային է դառնում իր քաղաքականությունը, եւ ռուս-թուրքական լարվածության հետ կապված նրա ծանր իրավիճակին ավելանում է մանաթի սրընթաց արժեզրկումը՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԿԲ-ն հայտարարում է, որ մանաթն անցնում է լողացող կուրսի: Սակայն մենք շատ լավ գիտենք, որ մանաթը լողալ կարող է միայն նավթային միջավայրում, եւ ես կարծում եմ՝ այդ արժեզրկումը շարունակվում է: Ու հանկարծ հայտարարություն է անում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Այդ հայտարարության հիմնական կետը հետեւյալն է. ասվում է, որ Ադրբեջանը, հիմնվելով Մադրիդյան նորացված սկզբունքների վրա, պատրաստ է սկսել աշխատել մեծ համաձայնագրի վրա: Նմանատիպ հայտարարություն Ադրբեջանն առաջին անգամ է հնչեցնում: Սա ուղղակի վերջին հույսն է՝ փոխելու եռանախագահողների օրակարգը, փորձելու սկսել բուն համաձայնագրի վրա աշխատանք, որպեսզի չկասեցվի այն, ինչն արդեն թափով ընթանում է ԱՄՆ նախաձեռնությամբ, այսինքն՝ շփման գծի հարցը:

Էդվարդ Նալբանդյանը անմիջապես այդ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից սահմանային էսկալացիան ապտակ էր միջնորդներին: Արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ հայկական կողմը այս հանդիպումից հետո սրտնեղված էր ձեռք բերված համաձայնությունից:

Բացարձակապես, ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ հայկական կողմը այս հանդիպումից ստացավ առավելագույնը ակնկալածից: Նրանք հետո են հասկացել իրենց վիճակի ողջ ծանրությունը, որովհետեւ Մամեդյարովի հայտարարությունն արվեց Բաքվում, դե, թող ասեին Բեռնում: Ադրբեջանը մի շատ ծանր հարված էլ ստացավ՝ այնտեղից, որտեղից ընդհանրապես չէր սպասում՝ Մեծ Բրիտանիայի կողմից, երբ Լոնդոնի Չաթեմհաուս է հրավիրվում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որից հետո այցելում է բրիտանական պառլամենտ, ինչի մասին ադրբեջանական մամուլը շատ կարճ բաներ գրելուց հետո լռեց: Եվս մի հետաքրքիր դիտարկում. Բեռնի հանդիպման ժամանակ ադրբեջանական մամուլը տեղեկատվությունը վերցնում էր հայկական աղբյուրներից, ավելի շուտ՝ ՀՀ պաշտոնական հաղորդագրություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. Կարապետյան