Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1155 նոր դեպք. մահացել է 22 քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1155 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267363 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1770914 վերջին մեկ օրում` 8947 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 14945 պացիենտ. Մեկ օրում նվազել է 752-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 245757 անձ` վերջին մեկ օրում 381 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 5440 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1221 է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



