ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի վեցին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիակատար վերականգնման հեռանկարների մասին, ինչպես նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպս հաղորդվում է, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Նշենք, որ այսօր Մոսկվայում նախատեսվում է Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



