Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար․ ոստիկանության զգուշացումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են։
«Հարգելի´ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար։ Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



