Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միջանցքի առկայությունը կլինի մեր ինքնիշխանության վերջը. իրավիճակը պայթյունավտանգ է. թուրքագետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ առավոտյան Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝ անցնելով ՀՀ տարածքով: Հասարակությունը այդ լուրից խուճապի մեջ է հայտնվել, համոզված է՝ կատարվածը Ադրբեջան-Նախիևջան-Թուրքիա միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ, որն ասաց՝ ինչն է պատճառը մարդկանց նման խուճապի.

«Թուրքիա-Հայաստան օդային սահմանները բաց են, օրինակ Հայաստանը Եվրոպա գնալիս օգտվում է Թուրքիայի օդային տարածքից, իսկ այսօրվա տարածված լուրերը պայմանավորված են նրանով, որ դեռևս կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, հետևաբար, նմանատիպ լուրերը կարող են մեծ աղմուկ բարձրացնել»,- ընդգծեց թուրքագետը:

Նա այն կարծիքին է, որ միջանցքի հարց չկա և չի էլ կարող լինել. «Ներկայիս իշխանությունները բազմիցս նշել են, որ միջանցքի հարց չպետք է քննարկվի: Կարծում եմ՝ միջանցքի առկայությունը կլինի մեր ինքնիշխանության վերջը»,-նշեց Մուշեղ Խուդավերդյանը:

Վերջինս խոսեց նաև տարածաշրջանում առկա խնդիրներից, ավելի հստակ՝ արևմուտք-արևելք հնարավոր հակամարտություններից. «Հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները, կարծում եմ, բավականին պայթյունավտանգ են: Թուրք-ադրբեջանական, իրանական զորավարժությունները մեր սահմանին խոսում են արևմուտք-արևելք  հակասությունների մասին՝ հիմնականում Իսրայել-Իրան: Պարզ է, որ Իրանին փորձում են համոզել, որ նա ստորագրի միջուկային համաձայնագիրը, և եթե ԱՄՆ-ն չստորագրի այդ համաձայնագիրը, ապա իրենք կդիմեմ պլան B-ին և C-ին. պլան B-ն իրենից ենթադրում է տնտեսկան պատժամիջոցներ, իսկ եթե դա էլ չօգնի, ապա անցում կկատարեն պլան C-ին՝ լուրջ ռազմական գործողությունների»,- ասաց մեր զրուցակիցը:

Մուշեղ Խուդավերդյան ընդգծեց, որ մեր տարածաշրջանում Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան արևմտյան կողմնորոշում ունեցող երկրներ են, հետևաբար, եթե Իրանի դեմ որևէ գործողություն ծավալվի, այդ երկրները կլինեն գործող երկրների շարքում:

Մեր այն հարցին, թե ինչպես կարող ենք խուսափել այդ հակամարտությունների կիզակետում հայտնվելուց, նա պատասխանեց. «Մեզ համար շատ կարևոր կլինի վարել այնպիսի դիվանագիտություն, որ մեր երկիրը հանկարծ պատերազմական գործողությունների թատերաբեմում չհայտնվի, որովհետև իրավիճակը իրոք լուրջ է, քանզի սրվել են Իրան-արևմուտք հարաբերությունները»,-եզրափակեց թուրքագետը:

Զվարթ Պետրոսյան

 
 
27f6fd667cdf86f0291074f3581eada9.jpg
511830147f574745182c1fbe406ffc34.jpg
 
 
 
 
27f6fd667cdf86f0291074f3581eada9.jpg
511830147f574745182c1fbe406ffc34.jpg
 
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել