Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են հանդիպում կազմակերպել Պուտինի և Ռայիսիի միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան և Թեհրանը պայմանավորվել են կազմակերպել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ ռուս պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում:
«Հուսով ենք, որ ոչ հեռավոր ապագայում մեր երկրների նախագահները կկարողանան հանդիպել մայրաքաղաքներից մեկում: Այդ հարցով մեր պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները ռազմավարական են և առաջնահերթ են մեր երկրների համար: Մենք Ռուսաստանին ընդունում ենք որպես ռազմավարական գործընկերոջ»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Վերջինս հավելել է, որ Ռուսաստանն առաջնահերթ տեղ է գրավում Իրանի արտաքին քաղաքականության մեջ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



