Կրակոցներ Տեխասի դպրոցներից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան Տեխասի Արլինգթոն քաղաքի Timberview միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մի քանի մարդ է վիրավորվել, հայտնում է NBC News-ը:
Դեպքի վայրում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Նախնական տվյալներով՝ կան զոհեր, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա: Մարդիկ տեսել են, որ դպրոցից շտապ օգնության մեքենաներ են դուրս գալիս:
Ծնողներին ուղղված նամակում վարչական շրջանի պաշտոնյաները միջադեպն անվանել են «ակտիվ հրաձիգի իրավիճակ»՝ նշելով, որ աշակերտներն ու աշխատակիցները փակված են իրենց դասարաններում եւ աշխատասենյակներում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



