Պենտագոնի ղեկավարը հաստատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի վեց զինծառայողների զոհվելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հաստատել է Աֆղանստանում ամերիկացի վեց զինծառայողների զոհվելը: «Ես խորը ցավով իմացա այն մասին, որ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի վեց զինծառայողներ են զոհվել Աֆղանստանում»,- ասված է Քարթերի հայտարարության մեջ, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:«Նրանք զոհվել են ինքնաշեն պայթուցիկ սարքով հանդերձված փոխադրամիջոցի պայթեման հետեւանքով՝ Բաղրամի ավիաբազայի սահմաններից դուրս տարածքի պարեկման ժամանակ»,- ճշտել է Քարթերը: Վիրավորվել է ամերիկացի եւս երկու զինվոր:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները իրենց գործընկերների հետ միասին կշարունակեն աշխատել Աֆղանստանում, «չնայած այդ ողբերգական պատահարին»: Քարթերը նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



