Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հորինում, խոսում են. ըստ գնդապետի՝ դատարկ ինքնաթիռը գերիի խոշտանգված մարմին չի բերել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրերս խոշտանգված ռազմագերիի ծնողը հայտնել է, որ որդու և մի քանի այլ գերիների դիակները Բաքվից Երևան են բերվել ինքնաթիռով: Ըստ նրա՝ դա հենց այն ինքնաթիռն է եղել, որով ապրիլի 8-ին հայ ռազմագերիներ պետք է գային, սակայն այն, ըստ պաշտոնական լուրերի, դատարկ էր եկել։ Պարզելու արդյո՞ք այդ «դատարկ» ինքնաթիռը նույն այն ինքնաթիռն էր, որով բերվել են խոշտանգված հայ զինվորների դիակները ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց գերիների վերադարձի հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանի հետ, որն այն համոզմունքն ունի, թե այդ ամենը ֆանտաստիկայի ժանրից է.

«Ինձ թվում է՝ ինչ-որ ֆանտաստիկ պատմություններ են պատմում: Ով ինչ ուզում հորինում, խոսում է»,- շեշտեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված ռազմագերիի ծնողը կեղծ տեղեկություն կտարածեր, նա պատասխանեց, թե շատ են եղել դեպքեր, երբ նրանցից այդպիսի պատմություններ է լսել. «Ռազմագերիների ծնողներից ես այնքա՜ն բան եմ լսել, չեք պատկերացնի: Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարի ինքնաթիռը ինչպես կարող է դիակ բերել, թեկուզ տեխնիկապես: Հրամանատարը ինքնաթիռով դիակ կտեղափոխե՞ր: Ինչ-որ օդից կախված խոսակցություններ են, մարդկանց կողմից ստեղծված առասպելներ»,- ընդգծեց Բորիս Ավագյանը:

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձին ուղղված աշխատանքներին՝ ընդգծեց, որ դրանք ակտիվ փուլում են. «Ես գիտեմ, որ շատ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Հուսով ենք, որ մեր կատարած աշխատանքը կտա իր դրական արդյունքը»,- ասաց գնդապետը:

Հետաքրքրվեցինք, թե կան հստակ ժամկետներ, նշեց, որ դրանց մասին խոսել հնարավոր չէ. «Ժամկետներ ոչ մեկը չի կարող ասել, մինչև գերին չի նստում ինքնաթիռ, ի՞նչ ժամկետների մասին է խոսքը: Մինչև վերջին րոպեն կարող է ամեն ինչ փոխվել»,- եզրափակեց Բորիս Ավագյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին վարչապետի խոսնակը՝ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը հայ ռազմագերիներ է բերելու, սակայն ինքնաթիռը դատարկ էր եկել: Ավելի ուշ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվել է:

Նշենք, որ խոշտանգված ռազմագերիի ծնող, Hetq.am-ի հետ զրույցում նշել էր, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել, թևի կաշին՝ քերթած, կրծքավանդակին՝ դանակի բազմաթիվ հետքեր, ոտքին՝ հրազենային երկու վերք, կողերը՝ լիովին ջարդված, մարմնի վրա այրվածքի հետքեր են եղել: 19-ամյա զինծառայողը եղել է գլխատված: Մայրը դիահերձող բժշկին հարցրել է, արդյո՞ք տղայի ներքին օրգանները տեղում են և ստացել բացասական պատասխան:

Զվարթ Պետրոսյան

Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել