Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տեղեկությունը ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը։
Նրա խոսքով, այդ որոշումն ընդունվել է ի պատասխան Թեհրանի որոշման, որով թուրքական բեռնատարների մուտքն Իրան արգելվել է։
«Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- ասել է Ալաշը։
Ըստ Իրանցի պաշտոնյայի՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի եւ Անկարայի առևտրային հարաբերությունների վրա, որոնց միջև ապրանքաշրջանառությունն առանց այդ էլ նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր
5
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության



