Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անարդար է, որ հավաքվել ենք սեղանի շուրջ, ու սեղանին դուք եք. Աշոտյան

ԲԼՈԳ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Այս գրառումս ստատուս չէր… էսսե էր, թանձրացած ցավ… կոշտացած ողբ… համատարած «հաղթելուենքի» ֆոնին մերկացած նյարդ… եռացող արցունք …
 
Հիմա էլ իմ հոգում ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի սպիացել։ Ոչինչ չի մոռացվել։
Բարև, տղերք։
 
Անարդար է, որ ես ձեզ տեսնում եմ, իսկ դուք ինձ՝ չէ։ Անարդար է, որ հավաքվել ենք սեղանի շուրջ, ու սեղանին դուք եք...
 
Եթե ավելի շուտ պսակվեի՝ ձեր տարիքի տղերք կունենայի։ Ուստի, դուք էլ իմն եք, իմ տղերքն եք... Աղվամազային գազոնից մինչև ձյաձյաների թրաշ ունեցող իմ տղերքը։
Ո՞վ է փակել ձեր աչքերը, ապերներ։
 
Ի՞նչ տարաք ձեր սրընթաց կյանքից՝ որպես վերջին հուշ։
 
Էն ո՞վ է էն շուստրին, որ կիսափակ աչքերի տակից փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում իր շուրջը մահից հետո...
 
Այ դու չախկալ ջան...
 
Մի նայիր, ցավդ տանեմ։
 
Գործ չունես։ Հանգիստ քնիր։ Հերիք չի՝ մեռել ես, մի հատ էլ խելագարվես դրանից հետո…
 
Տղերք ջան։
 
Չեմ էլ կարողանում ասել, որ ձեր չապրած տարիները թող ձեր երեխեքին լինեն... Ախր դուք եք երեխեք, ձեզ երեխա որտեղի՞ց։
 
Մեկիդ սիրտը չկա, մեկիդ՝ գլուխը, մեկիդ՝ փորը, թոքն ու լյարդը, մյուսի՝ ոտնուձեռքը... Թե ինձ կտոր-կտոր անեի, սաղիդ մի բան ինձնից պոկեի դնեի, մի 20 հոգի կփրկեի...
 
Տղերք ջան, գոնե հասցրեցի՞ք սիրահարվել, մեկին պաչել, գրկել ու պաշտպանել՝ այնպես, ինչպես Հայրենիքը գրկեցիք որպես ձեր վերջին հաճույք...
Բա չիմացաք, ախպերներ։
 
Ձեր կարկամած, անդամահատված, ջլատված մարմինների վրա բորենիներ են գալիս, արյան հոտը հեռվից զգացող շակալներ, որ դի են փնտրում սեփական փորը լցնելու, կշտանալու ու ձեր անկյանք աճյունների վրա ինքնահաստատվելու համար...
 
Էս հիմարներն էլ չգիտեն, որ ձեր մահից հետո անգամ ձեր մեջ ավելի շատ կյանք կա, քան դրանց փտած ու փչացած պորտերում։
 
Ներող, տղերք։
 
Մարդ նահատակվելուց էլ պիտի բախտ ունենա, որ իրեն գտնեն, ճանաչեն ու թաղեն։ Տղավարի։ Մարդավարի։ Հայավարի։
 
Հ.Գ. Չախկալ ջան, արի փակեմ աչքերդ։
Հանգչիր խաղաղությամբ։ Հաղթելու ենք...
08.10.2020 
Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց