Բիլ եւ Հիլարի Քլինթոնների դուստրը երկրորդ երեխային է սպասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ամռանը երկրորդ անգամ տատիկ ու պապիկ են դառնալու. նրանց դուստրը՝ Չելսին, հայտնել է, որ երկրորդ երեխային է սպասում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Առաջիկա ամռանը Շառլոթն ավագ քույր կդառնա»,- գրել է Չելսին Twitter-ում: Նա խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգում «այս տոնական շրջանում»:
Չելսի Քլինթոնն ամուսնացած է բանկիր Մարկ Մեզվինսկիի հետ: Նրանց Շառլոթ դուստրը ծնվել է 2014 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



