ՊՆ հրապարակել է ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի անունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆհայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ–ն տեղեկացնում է նաև, որ զինծառայողը վիրավորվել է այսօր` ժամը 12:50-ի սահմաններում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



