Թուրքիայում ռուսական անձնագրով վեց մարդ է ձերբակալվել՝ լրտեսության կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում լրտեսության կասկածանքով վեց անձ է ձերբակալվել: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN Türk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլում և Անթալիայում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կասկածյալները հարձակում են ծրագրել օտարերկրացիների վրա և փորձել են գաղտնի տեղեկատվություն ստանալ։
Կասկածյալները Թուրքիա մտնելուց անմիջապես հետո իրավապահների հսկողության տակ են եղել: Խուզարկության ընթացքում նրանց մոտ զենք են հայտնաբերել, էլեկտրոնային կրիչներ և ռուսական անձնագրեր:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



