Սահակաշվիլիի վիճակը վատացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանտում տասնօրյա հացադուլից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:
«Նա դժվարությամբ է տեղաշարժվում, դժվարանում է խոսել։ Նրա թույլտվությամբ՝ հայտնում եմ ձեզ, որ Սահակաշվիլին արյան հիվանդություն ունի՝ թալասեմիա (ժառանգական գենետիկական հիվանդություն, որն առաջանում է, երբ հեմոգլոբինի գեները վնասվում են - խմբ.): Սա մահացու հիվանդություն չէ, բայց նա կտրականապես չի կարող սոված մնալ ։ Ես վաղը կհանդիպեմ նրա հետ և կարծում եմ, որ նրան կտեղափոխենք հիվանդանոց», - ասել է բժիշկը։ Նա պարզաբանել է, որ վերջին երկու օրվա ընթացքում բանտարկյալի վիճակը կտրուկ վատացել է: Նա հավելել է, որ Սահակաշվիլին նիհարել է 14 կիլոգրամ և 100 գրամ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



