Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար, ցամաքային ճանապարհը ևս բաց է. Իրանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանն ու Ադրբեջանը միշտ իրենց հարաբերություններում տրամաբանական ընթացակարգ են վարել: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածությանը:
«Անբնական է խաթարել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Իրանն ադրբեջանական կողմին հայտնել է իր մտահոգությունները, ասել՝ դրանք պիտի լուծվեն, վերջիններս ասել են, որ կանդրադառնան այդ մտահոգություններին: Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը բաց է նաև երկու երկրների միջև, և երկու կողմերը չպետք է թույլ տան, որ երրորդ կողմերը ազդեն հարաբերությունների վրա», - ասել է նա:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



