Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամեն ինչ կուտակվում է չոր վառոդի նման, ու եթե մի օր կայծ ընկավ այդ վառոդի մեջ, ամեն ինչ կպայթի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ այս իշխանությունները երկիրը ոչ միայն փակուղի են մտցրել, այլև այդ փակուղուց ուղիղ մղում են դեպի անդունդը, կործանում:

«Նման շարունակության դեպքում հայ ժողովուրդը՝ իբր Հայաստանի տեր և բնակիչ, կդադարի այդպիսին լինել: Սա շատ մռայլ կանխագուշակություն չէ: Շատերը, անգամ նրանք, ովքեր այս կառավարությանը «կրծքով էին պաշտպանում», այսօր մտածում են մի մտքի մասին՝ թողնել Հայաստանը և հեռանալ ավելի ապահով վայրեր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Նրա խոսքով՝ նման իրավիճակից միշտ ելք կա, նայած ինչպիսի ելք: «Եթե այս խունտայի ելքով նայենք, ուրեմն հայկական պետականությունը վերածվելու է թուրքական վիլայեթի, իսկ լավագույն դեպքում՝ եթե դառնա ռուսական գուբերնիա, իրավիճակը կարող է աննշան ավելի տանելի թվալ: Ո՞րն է ելքը: Խաղողագործներից մեկը ներկայացնում է իր ցամաքած խաղողը, գործարանների առաջ գոյացած հերթերը: Նախկին իշխանությունները, որոնց ցավով սրանք այսքան տառապում են, կարողանում էին պարտադրել գործատուներին իրենց պարտավորությունները կատարել՝ մթերել խաղողը: Հիմա՝ իրենց իսկ խոսքով, գնացել ու ձայն են տվել ՔՊ-ին, այդ հապավումն ինչպես ուզում եք բացեք, եթե անգամ դա հայհոյանք համարվի, այսօր բողոքում են և հայտարարում, որ իրենց խաղողը չեն ընդունում: Չար մարդ չեմ, բայց լավ են անում: Հույսներդ դրել էիք թուրքերի վրա, էժանով կբերեք, կվայելեք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ մեր սերունդը հայտնվել է լինել-չլինելիության շեքսպիրյան հայտնի հարցի առաջ: «Մարդը մինչև այսօր ցինիկաբար հայտարարում է՝ Շուշիում ի՞նչ է կառուցվել, ինքը Շուշիում չի եղել, չի տեսել Շուշին: Մենք տեսել ենք Շուշիի աստիճանական ծաղկումը, ինքը քարը քարի վրա չի դրել: Նա խոսում է առանց հասկանալու, որ լինելով երկրի թիվ մեկ դեմքը՝ դե յուրե, օտարների համար իր խոսքն ընկալվում է որպես պետական քաղաքականություն, մտածողություն, իրենք չեն հասկանում, որ պետական այրեր են»,-ասում է գրականագետը:

Կրկին վերադարձ հարցին՝ ո՞րն է ելքը:«Ես տարիքի և նաև ականատես լինելու բերումով շատ լավ գիտեմ նախորդ երեք իշխանությունների թերությունները, հաճախ դրանք անտանելի թերություններ են եղել: Իմ խորին համոզմամբ, միակ մարդը, որ կարող է այս երկիրը «սեղանի վրայի դիվանագիտությունից սեղանի կողքի դիվանագիտության» հասցնել, Ռոբերտ Քոչարյանն է, ում հանդեպ, ի դեպ, մեծ սեր ու գորովանք չեմ ունեցել, բայց հավատ ունեցել եմ: Խոսվում է Ալիևի հետ հանդիպման մասին: Այս մարդը (նկատի ունի Փաշինյանին-խմբ.) երկու անգամ հանդիպել է Ալիևին: Մեկ անգամ վերելակում, որի արդյունքները կամաց-կամաց էինք զգում, երկրորդ՝ «բանակցում եմ, ինչի մասին ուզում եմ» տարբերակն էր, որի արդյունքը տեսանք՝ զոհեր, վիրավորներ, տարածքների կորուստ և այլն: Հիմա ասում են՝ նորից պիտի հանդիպեն: Առանց վախենալու ժողովրդի ցասումից՝ ասում է, թե պատրաստ է տալ ականապատված տարածքների քարտեզները, այսինքն՝ մի անգամ տվել ես, չես բավարարվել, հիմա ուզում ես նորից տալ»,-հավելում է Սրապիոնյանը:

Քաղաքական ու հասարակական շրջանակները փաստում են՝ պետք չէ փախչել այն փաստից, որ ամեն դեպքում ներկա իշխանություններն ունեն համակիրներ, որոնք խորհրդարանական վերջին ընտրություններին ձայն են տվել նրանց, ուստի ինչ-որ բան փոխելու համար պետք է նաև ծավալուն աշխատանք տանել մարդկանց հետ՝ պարզ լեզվով բացատրելով, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: «Հասարակությունն իր մտածողությամբ շատ բազմաշերտ մի զանգված է: Մարդիկ կան, որոնք հակված են խաբվելու, նրանք այդ կերպ իրենց հանգիստ են զգում: Սրանք մասնագիտացված են նման դյուրահավատ մարդկանց հավատի հետ խաղալու գործում: Մի մասսա կա, որը հոգնել է ամեն ինչից և պատրաստ է, օրինակ՝ անգամ ստրուկի կարգավիճակում լինել, միայն թե խաղաղություն լինի: Հասարակության այն հատվածին, որը սնվել է իր ավանդական ազգային արժեքներով, չես կարող խաբել: Հասարակության այդ հատվածը գնաց և ձայն տվեց իր փրկությանը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ այսօր բազմաթիվ հարցեր ունենք, բայց որևէ հարցի սպառիչ պատասխան չի տրվում, պատասխաններ, որոնք գոնե մի քիչ կփարատեն մարդկանց կասկածները:

«Հույսները ժողովրդի համբերության վրա է, բայց պատմությունը ցույց է տվել, որ այն հանկարծակի է հատնում, ամենաանսպասելի տեղում, ինչպես Ղարաբաղյան շարժման սկզբներին: Հենց որ համբերության բաժակում վերջին կաթիլը լցվեց, ժողովուրդը կսրբի և բոլորին կլցնի աղբահորերը, երբեմն՝ նաև անմեղներին: Նոր մանիպուլյացիա են սկսել տարածել՝ 2022 թ.-ի հունվարից թոշակները բարձրանում են: Մարդիկ ամեն օր բյուջեն դատարկում են պարգևավճարների տեսքով, իսկ այս մարդիկ ուրախանում են նման թանկացումների պարագայում թոշակների խղճուկ՝ հազար դրամների ավելացմամբ: Իրենք գիտեն այս հոգեբանությունը, այս մասսան կշարունակի պաշտպանել իր կործանման ճարտարապետներին: Բայց երկար չի պաշտպանի: Եթե այս առնետացման գործընթացը շարունակեն, կխժռվեն հենց իրենց յուրայինների կողմից: Ամեն ինչ կուտակվում է չոր վառոդի նման, ու եթե մի օր կայծ ընկավ այդ վառոդի մեջ, ամեն ինչ կպայթի: Եթե ժողովուրդը տարերայնորեն, ուղղակի քաոսային ձևով չլցվի փողոցները, չփակի բոլոր շնչառական օրգանները, ու սրանք մնան, շատ չեմ ասում՝ մինչև 2022 թ.-ի սկզբները կկորցնենք պետականությունը: Դե ֆակտո՝ պետություն չունենք, դե յուրե՝ դեռ շնչառություն կա»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը» որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդըՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԿիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Այսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Ահա թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ «Ֆանտա» եք խմում