Պուտինը կհանդիպի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաժողովի միջոցով հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի նախագահը տեսաժողովի ձևաչափով հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, որոնք ժամանելու են Մոսկվա՝ մասնակցելու Համագործակցության անդամ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 17-րդ հանդիպմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, ազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



