Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը պետք է օգտագործի իմ նախադեպը Բաքվում գտնվող հայ գերիների ազատման գործում. Ալեքսանդր Լապշին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի իշխանությունները անպայման պետք է օգտագործեն Ադրբեջանի Հանրապետության դեմ բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման նախադեպը՝ ներկայումս Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների ազատմանը հասնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ինքը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ տեղեկացնելով, որ  ՄԻԵԴ-ի մեծ պալատը մերժել է իր գործով որոշման դեմ Ադրբեջանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՄԻԵԴ-ի 2021 թ. մայիսի 20-ի վճիռը Ալեքսանդր Լապշինի ապօրինի ազատազրկման, Բաքվի բանտում նրան կտտանքների ենթարկելու և նրա դեմ մահափորձի մեջ Ադրբեջանի կառավարությանը մեղավոր ճանաչելու մասին:

Բլոգերը ընդգծեց Ստրասբուրգի դատարանում Ադրբեջանի դեմ տարած իր հաղթանակի քաղաքական նշանակությունը:

«Ես, իհարկե, դույզն-ինչ չէի կասկածում, որ Ադրբեջանը բողոքարկման դեպքում էլ կպարտվի: Բայց ամենակարևորն այս պարագայում այն է, որ իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները անպայման պետք է օգտագործեն իմ նախադեպը, եվրոպական դատարանում տարած իմ հաղթանակը ներկայումս Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների ազատման գործում», - «Արմենպրես»-ին հայտնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հավելելով, որ ինքն ամբողջությամբ բավարարված է եվրոպական դատարանի որոշումով:

Ինչ վերաբերում է փոխհատուցման գումարի չափին՝ Լապշինն ասաց, որ այն շատ սիմվոլիկ է: Թեև բլոգերը վստահ չէ, որ Ադրբեջանի կառավարությունը կվճարի այդ փոխհատուցումը:

Ըստ ՄԻԵԴ-ի մայիսի 20-ի որոշման՝ Ադրբեջանը պարտավորվում է 30 հազար եվրո փոխհատուցում վճարել Ալեքսանդր Լապշինին:

«Գումարն, իհարկե, սիմվոլիկ է: Ասեմ ավելին՝ ես խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը կվճարի այդ գումարը: Կանցնեն տարիներ, մինչև որ Եվրոպայում նրանց ակտիվների սառեցման, Եվրոպայի խորհուրդ ներկայացրած մեր բողոքների միջոցով կստիպենք նրանց վճարել: Բայց հարցը գումարը չէ, հարցը կայացված որոշման նախադեպն է, որն անհրաժեշտ է օգտագործել ի շահս Հայաստանի», - նշեց Ալեքսանդր Լապշինը:

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»