«Տանը մենակ» ֆիլմի ռիմեյքի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 12-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ20th Century Studios-ը նոյեմբերի 12-ին է նշանակել «Տանը մենակ» ֆիլմի ռիմեյքի պրեմիերան: Այդ մասին կինոընկերությունը երեքշաբթի հայտնել է Twitter-ի իր էջում:
ԱՄՆ-ում ֆիլմը կհեռարձակվի Disney+ հոսքային ծառայությամբ, ասվում է հայտարարությունում: Ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում:
Ըստ թրեյլերի կադրերի՝ 10-ամյա տղայի ծնողներն արձակուրդ են մեկնում Ճապոնիա՝ մոռանալով երեխային տանը: Սկզբում տղան հաճույք է ստանում տանը մենակ մնալուց, բայց հետո նա պետք է հանդիպի երկու ավազակների, որոնց մարմնավորում են Ռոբ Դելանին և Էլլի Քեմփերը:
Ռեժիսոր Քրիս Կոլումբոսի և պրոդյուսեր Ջոն Հյուզի՝ 186 միլիոն դոլար բյուջեով կատակերգությունը 1990 թվականին է էկրան բարձրացել և աշխարհի կինոթատրոններում հավաքել ավելի քան 476 միլիոն դոլար:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



