Հնդկաստանում 10 մարդ է զոհվել սահմանապահ ուժերի ինքնաթիռի կործմանման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում դեկտեմբերի 22-ին տասը մարդ է զոհվել Նյու Դելիի մերձակայքում անվտանգության սահմանապահ ուժերի ինքնաթիռի կործմանման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV հեռուստաալիքին:
Նրա տվյալներով՝ «զոհվել են օդանավում եղած բոլոր մարդիկ, ներառյալ անվտանգության սահմանապահ ուժերի երեք սպաներ եւ տեխնիկական անձնակազմի յոթ անդամներ»:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ինքնաթիռը կատարում Էր Նյու Դելիից Ռանչի (Ջարքանդի նահանգի վարչական կենտրոն) չվերթը: Ոստիկանության տվյալներով՝ այն թռիչքից հետո ընկել Է Բագդոլա գյուղի մերձակայքում:
NDTV հեռուստաալիքը նաեւ հաղորդել Է, որ երկրի արեւմուտքում գտնվող Կալկաթա քաղաքի օդանավակայանում դեկտեմբերի 22-ին Jet Airways ավիաընկերությանը պատկանող ավտոբուսը հարվածել Է Air India-ի մարդատար ինքնաթիռին: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 06:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:30-ին): Պատահարի պահին ինքնաթիռում, որը պետք Է մեկներ Հնդկաստանի Սիլչար քաղաք, ուղեւորներ չեն եղել: ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զգալի վնասվածքներ Է ստացել օդանավի շարժիչը:



