Ասիայի ամենահարուստ մարդու կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը. Forbes
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱսիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ Մուկեշ Ամբանիի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը: Այս են վկայում Forbes հանդեսի տվյալները:
Դա պայմանավորված է նրանով, որ այս տարի նրան պատկանող Reliance Industries-ի արժեթղթերի գինը բարձրացել է ավելի քան 30%-ով:
Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում եզրափակում է առաջին տասնյակը՝ ունենալով 101,4 մլրդ դոլար կարողություն:
Ամբանիի հարստության մեծ մասը ստացվում է Reliance-ում ունեցած մասնաբաժնից: Այն վերաբերում է նավթավերամշակման և նավթաքիմիական բիզնեսին: Միլիարդատերն ընկերությունը ժառանգել է 2002 թվականին հորից՝ Դիրուբայ Ամբանից:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



