Ստամբուլում հակաահաբեկչական գործողության ժամանակ չորս ոստիկան է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի՝ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը դեկտեմբերի 21-ի երեկոյան գործողություն է իրականացրել ահաբեկչական խմբավորման դեմ, որը, սակայն, ուղեկցվել է բախումով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պար բերականը:
Այն տան մոտ, որտեղ գտնվել են ահաբեկիչները, իրավապահ մարմինների գործողությունների ժամանակ կրակոցներ են սկսվել: Արդյունքում զոհվել է երկու կին ահաբեկիչ, իսկ չորս ոստիկան վիրավորվել է:
Ոստիկանությունը մտել է ահաբեկիչների բնակարան, որտեղ մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



