Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թոշակների բարձրացման ծրագիրը միֆ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել թոշակները գրեթե «աստղաբաշխական» թվերով՝ մի ամբողջ 2 հազար 100 դրամով։ Սա, իհարկե, ուղիղ 100 անգամ պակաս է պատգամավորների աշխատավարձին ավելացած «ձեռքի ծախսից», բայց էլի քիչ չէ՝ տատիկ-պապիկները հաստատ կգնահատեն։ Տարիքային կենսաթոշակների բարձրացման հետ մեկտեղ՝ 3 հազար դրամով էլ բարձրանալու են զինծառայողների հաշմանդամության զինվորական թոշակները։ Իշխանությունների համար պոպուլիզմի հերթական դոզան ապահովող այս նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Բայց, ուսումնասիրելով նախագիծը, պարզ է դառնում, որ թոշակների բարձրացումը, իրականում, միֆ է։

Բանն այն է, որ կառավարությունը որոշել է հունվարի 1-ից 2 հազար 100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 հազար 500 դրամը հասցնելով 28 հազար 600-ի, իսկ բազային կենսաթոշակը, որը 18 հազար դրամ է, հաշվարկվում է արդեն աշխատանքային ստաժը, մնում է անփոփոխ։ Այսինքն՝ ամբողջ կյանքում պարապ նստած, երբեւէ չաշխատած քաղաքացիները կստանան 28 հազար 600 դրամ, իսկ, օրինակ, 20 տարվա ստաժ ունեցողը դրանից ընդամենը 5-6 կամ առավելագույնը 10 հազար դրամ ավելի կստանա, որովհետեւ կառավարությունը որոշել է խրախուսել միայն երկրին երբեւէ որեւէ օգուտ չտված պարապ զանգվածին, ոչ թե տարիներով աշխատած եւ հարկ մուծած, հավելյալ արժեք ստեղծած քաղաքացիներին։ Ընդ որում, այդ 2 հազար 100 դրամով ավելի թոշակ ստացողների թիվը բավականին քիչ է՝ մոտ 12-15 հազար շահառու կա, մինչդեռ Հայաստանում կա ավելի քան 460 հազար կենսաթոշակառու։ Այսինքն՝ կառավարությունն ընդամենը 15 հազար քաղաքացու թոշակի չափը գրոշներով ավելացնելով՝ վաղն իրեն փիառ է անելու, թե տեսա՞ք՝ մենք եկանք եւ թոշակները բարձրացրինք։ Ու ժողովուրդը մոռանալու է, որ նրանք եկած-չեկած՝ առաջինն իրենց աշխատավարձի չափն ու պրեմիաներն են տասնյակ, եթե ոչ հարյուր հազարներով ավելացրել։

Սոցապնախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին նպատակահարմար են գտել բարձրացնել առայժմ միայն նվազագույն կենսաթոշակը, քանի որ «կառավարության գերխնդիրը չէ նվազագույն կենսաթոշակը բարձրացնելը, կառավարության գերխնդիրը կենսաթոշակների չափերն ընդհանուր բարձրացնելն է»։

«Այսինքն՝ միջին կենսաթոշակն ավելացնելու խնդիր ունի եւ էդ խնդիրը պիտի լուծի առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Որպես մասնավոր լուծում այս մի տարվա կտրվածքով՝ առայժմ անդրադարձ է կատարվել միայն նվազագույն կենսաթոշակին»,-ասաց պաշտոնյան։ Նկատեցինք, որ սրանով կառավարությունը փորձում է իր օգտին դիվիդենտներ հավաքել, մինչդեռ պարզվում է, որ, իրականում, այնպես չէ, որ թոշակներն ամբողջությամբ բարձրանում են, միայն նվազագույն կենսաթոշակի չափն է մի փոքր ավելանում։ «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես տեղյակ եմ մեր հաղորդած տեղեկատվությունից, որտեղ շատ հստակ թվարկված է, թե որ կենսաթոշակներն են ավելանում։ Ես Ձեզ հետ կարող եմ քննարկել այն, ինչ այս պահին արված է, նախատեսվում է անել։ Իսկ թե ինչու է միայն նվազագույնը բարձրացել, այս պահին կառավարությունը նպատակահարմար է գտել բարձրացնել միայն նվազագույնը»,- ասաց Ա․ Գալստյանը։

Տիկին Գալստյանը չցանկացավ պատասխանել այն հարցերին, որոնցում կար քաղաքական ենթատեքստ, օրինակ՝ ինչո՞ւ են թոշակները բարձրացնում ընդամենը 2-3 հազար դրամով, իսկ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների աշխատավարձերն ու «ձեռքի ծախսն» ավելացնում հարյուր հազարներով։ «Մի բան խնդրեմ, էլի, ինձ քաղաքական ենթատեքստով հարցեր խնդրում եմ չտալ, ինձ տվեք մասնագիտական հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ։ Պարզ է, չէ՞, որ ես էդ հարցերին չեմ կարող պատասխանել։ Ես կենսաթոշակային ապահովության վարչության պետ եմ, ես այլ ոլորտների քաղաքականության վերաբերյալ, ըստ Ձեզ, կարո՞ղ եմ դիրքորոշում հայտնել կամ մեկնաբանություն տալ»,- ասաց նա։

- Լավ, տիկին Գալստյան, ես Ձեր տարիքը չեմ հարցնում, թեպետ վստահ եմ՝ շատ երիտասարդ եք, բայց ինչ-որ պահի Դուք էլ եք հասնելու կենսաթոշակի տարիքի։ Ինձ հետաքրքիր է՝ 28 հազար 600 կամ թեկուզ 35-40 հազար դրամով Դուք կկարողանա՞ք գոնե գոյատեւել, էլ չեմ ասում՝ նորմալ ապրել։

- Ուրեմն, եթե կենսաթոշակների չափերը համարվեին բավարար, կենսաթոշակների ավելացումը տեղ չէր գտնի նույնիսկ կառավարությունների գործունեությունների ծրագրերում։ Այսինքն՝ այդ խնդիրն առկա է, կենսաթոշակները բարձրացնելու հարցը դրված է, եւ կոնկրետ կառավարության գործունեության ծրագրով թիրախներ էլ են սահմանված, թե ինչ ավելացումներ եւ բարձրացումներ են նախատեսվում։ Եվ դրան նախատեսվում է հասնել 5 տարվա ընթացքում։ Եվ ասել, թե ինչու առաջին տարում 5 տարվա թիրախը չի կատարվել, ներող եղեք, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ հարցադրումը։

- Կարծում եք՝ 5 տարում նվազագույն կենսաթոշակի չափը կհասցնեք նվազագույն սպառողական զամբյուղի չափի՞ն։

- Այսօրվա հաշվարկներով՝ դա կազմում է մոտ 68 հազար դրամ, 5 տարվա ընթացքում նախատեսվում է այսօրվա միջին կենսաթոշակը, որ 43-44 հազար դրամ է, հասցնել 67-68 հազար դրամի։ Դա նախատեսվում է։ Ես էդ 68 հազարն ինչու եմ ասում, որովհետեւ ես՝ ինքս, այ, էդ թիրախները սահմանելիս հաշվարկներ եմ կատարել, վերցրել եմ այս տարվա սպառողական զամբյուղը, 4 տարվա ինֆլյացիայի աճով աճեցրել եմ եւ ստացել եմ էդ 68 հազար դրամը։ Իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2021 թվականի երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմում է 59 հազար 15 դրամ։

- Այսինքն՝ այս պահին, հատկապես որ առջեւում ձմեռ է, ու մարդը, որը միայնակ է ապրում, այլ եկամուտ չունի, միայն թոշակի հույսին է ու ստանում է ընդամենը 26 հազար 500 դրամ, կա՛մ պետք է ջեռուցման վարձը մուծի այդ փողով, բայց սոված մնա, կա՛մ հաց գնի ու մրսի, կա՛մ դեղ գնի՝ մյուս կարիքները հոգալու փոխարեն։

- Ներողություն, մենք խոսում ենք մասնագիտական հարթությունում, ճի՞շտ է։ Ուրեմն եկեք հասկանանք հետեւյալը՝ կենսաթոշակը չի տրվում ձմռանը ջեռուցման վարձը մուծելու համար եւ այլն։ Կենսաթոշակը տրվում է աշխատանքային գործունեության ընթացքում աշխատելու, պետություններին կենսաթոշակի իրավունք տվող վճարներ անելու եւ այդ վճարների հիման վրա կենսաթոշակի իրավունք իրացնելու համար։ Անձը կարող է աշխատած էլ չլինի եւ սոցիալական խնդիր ունենա։ Ըստ Ձեզ՝ պետությունն էդ մարդուն չպիտի՞ աջակցի։ Ձեր ասածով՝ միայնակ ծեր է, երբեւէ չի աշխատել, կյանքի բերումով հիմա միայնակ է ու չի էլ աշխատել, պետությունը պիտի ասի՝ չէ, դու գնա, չես աշխատել, ես քեզ ոչինչ չե՞մ տալիս։ Ուզում եմ ասել՝ սոցիալական աջակցությունը եկեք չշփոթենք կենսաթոշակի իրավունքի հետ։ Սոցիալական աջակցությունը տրամադրում է պետությունը, երբ որ անձը կարիք ունի, սոցիալական խնդիր ունի եւ դրա լուծման կարիք ունի։ Կենսաթոշակն այլ հարց է։

ՀԳ․ Իհարկե, մենք երկու ձեռքով կողմ ենք, որ չաշխատած մարդիկ էլ ստանան արժանապատիվ կենսաթոշակ, բայց առավել կարեւոր է, որ ողջ կյանքն աշխատած մարդը ծերության տարիներին ծայրահեղ չքավորության մեջ չհայտնվի, եւ նրա նախկին աշխատանքը` հասարակության բարօրության համար, պետության կողմից պատշաճ գնահատվի:

 

Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք Չալաբյան