Որ դեպքում կարող եք թեստ չհանձնել և չպատվաստվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Covid-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից:
«Մեզ մոտ 90 օր ժամկետն է, այսինքն նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք, որպես բացառություն են և իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»,-նշեց մասնագետը:
Ռոմելլա Աբովյանը նաև նշեց, որ մարդիկ ուշ են թեստավորվում, և արդեն իսկ բավականին ախտահարված են լինում թոքերը:
«Այդ պարագայում պարզապես հնարավոր չի լինում կազմակերպել արդյունավետ բուժումը»,-ասաց նա:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



