Եթե գործատուն նախարարի հրամանով սահմանված ձևի մատյանը վարում է ու նշանակել է պատասխանատու, ապա նրան ՈՐԵՎԷ ՄԵԿԸ տուգանելու իրավունք չունի. իրավաբան
ԲԼՈԳԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վաղվանից գործատուներն ունեն հաշվառման մատյան վարելու պարտավորություն, որտեղ պետք է հաշվառեն պատվաստված կամ ՊՇՌ տեստ հանձնած աշխատողների տվյալները։
Եթե գործատուն նախարարի հրամանով սահմանված ձևի մատյանը վարում է ու նշանակել է պատասխանատու, ապա նրան ՈՐԵՎԷ ՄԵԿԸ տուգանելու իրավունք չունի։
Այո, նախարարի հրամանով գործատուն պարտավոր է վարել մատյանը սահմանված ձևով, բայց բովանդակության համար տուգանվել ՉԻ ԿԱՐՈՂ։
Դիցուք, եթե դուք վարում եք այդ մատյանը և աշխատողի անվան մոտ չեք նշում տեստի բացասական պատասխանի կամ պատվաստված լինելու մասին, ապա ձեր հանդեպ կազմված վարչական ակտը առոչինչ է։ Այդպիսին է նախարարի հրամանով գործատուների վրա դրված պարտավորությունը։
Վարում եք մատյանը՝ նշանակում է կատարում եք հրամանի պահանջները։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



