Ֆիլիպիններում մոլեգնող թայֆունի հետևանքով 19 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում մոլեգնող Maring (Kompasu) թայֆունի զոհերի թիվը հասել Է 19-ի, 13 մարդ համարվում է անհետ կորած:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNN Philippines հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Բենգեթի նահանգում սողանքներ են տեղի ունեցել անձրևների պատճառով, ընդարձակ տարածքներ տուժել են հեղեղումներից:
Ներկայում թայֆունը հեռացել Է Ֆիլիպինների տարածքից, բայց օդերեւութաբանները նախազգուշացրել են անձրեւները շարունակվելու սպառնալիքի մասին: Տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ:
«Տասնինը մարդ զոհվել, ևս 13-ն անհետ կորել են Maring արևադարձային ցիկլոնի հետևանքով»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ տարերային աղետների ռիսկերի կրճատման և կառավարման պետական խորհուրդը ստուգում է նաև հաղորդագրությունները 11 այլ զոհվածների, երեք վիրավորների և մեկ անհետ կորածի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: