Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելու սկզբունքով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանը կոչ է արել սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել:
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ հաղորդակցական ուղիների բացումն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



