Սերովի վիճակը վատացել է․ երգչի մոտ շնչառական անբավարարություն է առաջացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎատացել է Ալեքսանդր Սերովի առողջական վիճակը, որը գտնվում է հիվանդանոցում եւ բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ, հայտնում է Telegram-յան 112 ալիքը։
StarHit-ը հայտնում է, որ արտիստը ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ախտահարված է թոքերի 50-75 տոկոսը։
Բացի այդ՝ Սերովի մոտ շնչառական անբավարարություն է առաջ եկել։ Դրա հետեւանքով ցանկացած, նույնիսկ նվազագույն ակտիվությունը նրա մոտ շնչահեղձություն է առաջացնում։
COVID-19-ի ընթացքն Ալեքսանդր Նիկոլաեւիչի մոտ բարդանում է ուղեկցող հիվանդության՝ շաքարային դիաբետի հետեւանքով։ Այդ ֆոնին սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման վտանգ կա։
Բժիշկները երգչին բուժում են հորմոնալ դեղամիջոցներով եւ հակաբիոտիկներով։ Նա գիտակից վիճակում է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



