ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 14-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներն ու նախանշվել հաջորդ եռամսյակի անելիքները։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի և այլ հարցերի վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առկա խնդիրներին ու բացթողումներին, քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:
Զորամիավորման հրամանատարն ամփոփել է խորհրդակցության արդյունքները, տվել հանձնարարականներ և սահմանել կատարման ժամկետներ։ Լավագույն զինծառայողներն արժանացել են խրախուսական պարգևների։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



