Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուց գնել է իրենց ընդհանուր առանձնատունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ամուսնալուծվելով ռեփեր Քանյե Ուեսթից, գնել է իրենց ընդհանուր առանձնատունը Hidden Hills-ում: Հայտնին շքեղ տան համար նախկին ամուսնուն վճարել է 20 միլիոն դոլար, հայտնում է TMZ պորտալը:
Սեպտեմբերի վերջին Ուեսթը իր բաժնից հրաժարվելու փաստաթղթեր է ստորագրել. այժմ կալվածքն ամբողջությամբ պատկանում է իր նախկին կնոջը: Քարդաշյանը ռեփերին կանխիկ փոխհատուցում է վճարել, իսկ գումարը երեք անգամ պակաս է եղել տան իրական արժեքից:
2014-ին զույգը առանձնատունը գնեց 20 միլիոն դոլարով, սակայն հետագայում Ուեսթը վարձեց հայտնի բելգիացի դիզայների և զրոյից վերակառուցեց ամեն ինչ: Առանձնատունն ունի մարզասրահ, բասկետբոլի դաշտ, լողավազան և երկու խոհանոց. փոփոխությունների շնորհիվ դրա ընդհանուր արժեքը հասել է 60 միլիոն դոլարի:
Ամուսնալուծության հայց ներկայացնելուց ի վեր Քիմն ապրել է այդ առանձնատանը և այն համարում է ունեցվածքի բաժանման ամենակարևոր օբյեկտը: Հիմնական պատճառը, թե ինչու հեռուստաաստղը որոշեց տունը պահել իրեն, երեխաների հարմարավետությունն է: Ապրիլի վերջին հայտնին որոշեց բակում խաղահրապարակ կառուցել, որը «Hidden Hills» համայնքի փոքրացված կրկնօրինակին է՝ հրշեջ կայանով, կոսմետիկայի խանութով, ռետրո ճաշարանով, մթերային խանութով, փոքրիկ քոթեջով և Լեգոյի նման երկու աշտարակ ունեցող ամրոցով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



