Պատրաստ ենք սկսել սահմանազատումը. Փաշինյանն ասաց` ինչն է խանգարում գործընթացին
ՔԱՂԱՔԱԿԱՆԽաղաղության հասնելու կարևոր ուղիներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան է։ Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացն ու այդ հարցում ակնկալում ենք Ռուսաստանի ու մեր այլ միջազգային գործընկերների աջակցությունը,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` դժվար է պատկերացնել այն սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան, որոնք ոչ վաղ անցյալում խախտվել էին Ադրբեջանի կողմից ու որտեղ պարբերաբար կրակոցներ են հնչում։
«Մասնավորապես նկատի ունեմ սահմանների Սոթք–Խոզնավար հատվածը։ Մենք մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք ԶՈւ–երի հայելային հետքաշում իրականացնել` հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների` ԽՍՀՄ քարտեզներում ամրագրված ու իրավականորեն հաստատված սահմանները»,– ասաց ՀՀ վարչապետը` նշելով, որ այդ սահմանին կարող են տեղակայվել ՌԴ սահմանապահները կամ միջազգային դիտորդները։
Փաշինյանը հիշեցրեց, որ այս սխեման ողջունում է նաև ՌԴ–ն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



