Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս շրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին Mercedes-ի տակից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարներն ու քաղաքացիները։
Վիրավորներից երկուսին Սևանի հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, իսկ մեկին՝ Սևանի բժիշկների հերթապահ խումբը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



