Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով այս պահին տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Yerevan.Today-ը:
Ըստ բնակիչների՝ հրդեհը ներկայումս չի հաջողվում մարել։
Երասխի բնակիչների խոսքով, վերջին օրերի ընթացքում հատկապես, ադրբեջանական կողմը հաճախակիացրել է հենց գյուղի ուղղությամբ կրակոցները։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններ է իրականացրել նաև արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում, ինչի հետևանքով կա 6 վիրավոր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



